Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց

Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական տվեց։ Այս մասին քիչ առաջ հայտնել է ինքը՝ Մեդվեդևը։

Հրաժարականը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին։

Մեդվեդևը հայտարարեց, որ այն պայմաններում, երբ նախագահ Պուտինը խոսել է սահմանադրական անհրաժեշտ փոփոխությունների մասին, իրենք ճիշտ են համարում հրաժարական տալ և նախագահին թույլ տալ՝ ցանկալի փոփոխությունները իրականացնել։

Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին, թեև ասել է, որ «ամեն ինչ չէ, որ ստացվել է»։ Նա խոստացել է առաջիկայում առանձին-առանձին հանդիպել կաբինետի բոլոր անդամների հետ։

Spread the love
  •   
  •   
  •