Աշխատող ուսանողների վարձը եկամտահարկից փոխհատուցելու նախագիծը հավանություն ստացավ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։

Պատգամավորները առաջարկում են մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների եկամտահարկից նրանց վերադարձնել այնքան, որքան կազմում է ուսման վարձը։

Գումարը վերադարձվելու է ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Նյութի աղբյուր՝ 1lurer.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ