ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։
Պատգամավորները առաջարկում են մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների եկամտահարկից նրանց վերադարձնել այնքան, որքան կազմում է ուսման վարձը։
Գումարը վերադարձվելու է ուսումնական տարվա ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ 1lurer.am