«Վանեցյանը դառնալու է Փաշինյանի համար թիվ մեկ վտանգը»․ Նարեկ Սամսոնյան

Նախկին պատգամավորի խոսքով՝ ժողովրդի զգալի մասը կորցրել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ։

«էյֆորիան անցած է, եւ այն տեղի ունեցավ Ամանորին։ Փաշինյանի ամանորյա շոու ծրագիրը կազմակերպվել էր հնդիկների, պակիստանցիների ու չգիտեմ ում համար։ Եթե կոչ անի օրը ցերեկով հանրահավաք անել, եթե չպարտադրեն պետական մարմիններին, մարդ չի գնալու, բոլորն էլ հոգնել են»,- ասաց նա։

«Քաղաքացիական գիտակցություն» հկ ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ եթե Արթուր  Վանեցյանը սկսի քաղաքակությամբ զբաղվել, վտանգ է ներկայացնելու վարչապետի համար։

«Դառնալու է իր համար թիվ մեկ վտանգը, որովհետեւ Արթուր Վանեցյանը, ըստ էության, Փաշինյանի ողջ փաթեթին տիրապետում է․ թե ինչեր է արել Փաշինյանը, որոնք ուղղակիորեն վնասում են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Նրանք լավ հասկանում են, որ ժամանակը մոտենում է, գիտեն, որ չկա այլեւս այն աջակցությունը, որը որ կար ժամանակին ժողովրդի կողմից, լավ իմանալով, որ սպառված է աջակցության կուտակված ողջ հակառերժական կապիտալը»,- ասաց նա՝ նշելով, որ չի կարծում, թե Արթուր Վանեցյանը կձերբակալվի․ «Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իշխանությունը կորցնելուց հինգ պակաս կլինի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ