«Բալերը List.am-ում վաճառվում են՝ 75000 դրամով․ ով ունի գումար՝ էդ բալերը կառնի»․ Գևորգ Գրիգորյան

Ավելի վաղ դերասանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր ․

Սա առաջին ապացույցն է իմ ասածի, որ բալային համակարգը ճնշելու է աղքատ մարդկանց, իսկ ով ունի գումար՝ չի մնա առանց վարորդականի։ Ոչ սատանիստական խախտումների համար, որոնցից անհնար է խուսափել, եթե դու ամբողջ օրը ղեկին ես, տաքսի ես վարում կամ առաքիչ ես։
Ամենակարևոր հարցերից մեկը՝ ունե՞նք մենք արդյոք ՃՈ համապատասխան համակարգ և աշխատողներ։ Թե՞ կոռուպցիան ուղղակի թանկանալու է։

Մեկնաբանեմ ասածս օրինակով։

Պողոսը խախտում է անում, կանգնացնում են, գրում են տուգանք՝ 5000 դրամ, և նայած քանի բալանի խախտում է, ըստ բալի, արդեն գոյություն ունեցող շուկայական գնի, կաշառք է տալիս, ասենք՝ 2 բալանի խախտումի համար 120.000 դրամ, որ բալերից չզրկվի։
Մեր ՃՈ համակարգի աշխատակիցները նույնպես չեն ստանում այնքան աշխատավարձ նման կաշառքներից հրաժարվելու համար։ Սա ուղղակի ծուղակ է թե վարորդների համար, թե ՃՈ տեսուչների համար։

Ինձ թվում է՝ էդպես էլ լինելու է, և ով ունի փող՝ չի մնա առանց վարորդականի. դա կլինի տեսուչին կաշառելով կամ ուղղակի բալ առնելով լիստից։ Ես ունեմ խորին համոզմունք, որ այս համակարգը զոհերի թիվը կրճատելու համար չէ, այլ փողոցները բեռնաթափելու համար, բայց ումի՞ց, հարգելիներս, այն մարդկանցից, ում համար կենսական նշանակություն ունի լինել այդ փողոցներում ղեկին, և նրանց վարորդականից զրկելը կյանքի համար վտանգ պարունակող խախտումների պատճառով չի լինելու, այլ՝ պրիմիտիվ, իրենց աշխատանքը կատարելու համար, ճանապարհային կահավորանք չունենալու պատճառով։

Սա առաջին ապացույցն է իմ ասածի, որ բալային համակարգը ճնշելու է աղքատ մարդկանց, իսկ ով ունի գումար՝ չի մնա առանց…

Posted by George Raven on Tuesday, January 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ