«Մեկդ գեներալին ասեք, որ մենակ գրառումներ անելով չէ, թե չէ էլի գոտկատեղից ներքև հարվածներ է ստանալու՝ անգամ 20-ամյա աղջնակից». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վանեցյանի գրառմանն ու կատարել է հետևյալ գրառումը.

Մեկդ էն պատիվ ունեցող գեներալին ասեք, որ մենակ սոցցանցերում գրանցվելով ու գրառումներ անելով չէ:

Եթե ասելիք ունի, թող ուղիղ եթերում տեսախցիկների առջև ասի, թե չէ ոչ-ոք երեկվա միամիտը չէ… պարզ է չէ՞, որ նույն գեներալի սահմանափակ խոսքը չի բավականացնի անգամ սոցկայքում գրառում անելու համար…

Իսկ լուրջ քաղաքական հայտ ներկայացնու համար նույն տեսախցիկի առջև պատիվ ունեցող գեներալը պետք է պատասխանի շատերին հուզող բազմաթիվ հարցերին՝ սկսած նրանից, թե ինչպես էր հնարավոր, որ ԱԱԾ-ի ներսից ինֆորմացիայի արտահոսք կար։

Թե չէ սոցկայքերում գրանցվելով, իր անունի տակ ուրիշների մտքով ու ձեռքով գրառում անելով, գեներալը միշտ էլ գոտկատեղից ներքև հարվածներ է ստանալու՝ անգամ 20-ամյա աղջնակից։

Հիշեցնենք, որ վելի վաղ ԱԱԾ նախկին րնօրեն Արթուր Վանեցյանը թվիթթերի իր էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.

«Սիրելի հայրենակիցներ, իմ առաջիկա ծրագրերի ու գործունության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար այսուհետ օգտվելու եմ նաև Twitter-ից: Այս հարթակի ընձեռած հնարավորությունները ևս օգտագործենք ինֆորմացիայի փոխանակումն օպերատիվ և արդյունավետ դարձնելու համար:»

Մեկդ էն պատիվ ունեցող գեներալին ասեք, որ մենակ սոցցանցերում գրանցվելով ու գրառումներ անելով չէ: Եթե ասելիք ունի, թող…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, January 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ