ՄԻՊ-ն այցելել է Մանվել Գրիգորյանին. նրան միացվել է արհեստական շնչառության սարք

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ այցելել են ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին,  ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ պաշտպանի՝ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանին միացվել է արհեստական շնչառության սարք. «Խնդիրը սրտի հետ է կապված։ Երեկվա համեմատ վիճակն այսօր ավելի է ծանրացել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ