Կարծես միակ տարին է վերջին հազարամյակում հունվար ամսվա սկզբին, որ քաղաքում աղբի կուտակված, փնթի տեսարանների ականատես չենք եղել

Քաղաքապետարանի խայտառակ լույս-ականները, երբ արհեստական հնարքներով փորձում են տրամադրություն ստեղծել ավագանու նիստերին, քաղաքապետին էլ, ինչքան հնարավոր է գռեհիկ արտահայտություններով, տեղից անհանգիստ շարժումներ գործադրելով վարկաբեկել, հանրության շրջանում իրենք իրենցից գոհ, յանի ընդդիմադիր կեցվածք դրսեւորած-ները, պարզապես աշխատում են սեւացնել քաղաքապետարանի ցանկացած աշխատանք, անգամ, եթե այն պիտանի է երեւանցիներիս։

Այս տարի, հունվար ամսվա սկզբին, կարծես միակ տարին է վերջին հազարամյակում, որ քաղաքում աղբի կուտակված, փնթի տեսարանների ականատես չենք եղել։ Իհարկե դրա մասին կարելի է լռել, որովհետեւ նույն այդ յանի սրտացավ ավագանիներին ձեռտու չէ խոսել քաղաքի մաքրության մասին։ Ինչո՞ւ չխոսել, որովհետեւ լավ բաների մասին խոսացողներին սովորաբար չեն ծափահարում։ Իսկ ավագանու նիստերին շուխուր անելու, տեղից միջամտելու, ղժղժալու (կայֆ բռնելու) դեպքում ծափ տվողները լիքն են, որովհետեւ այդ ավագանիներից շատերը ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից նախկինների հետ հավեսով գյալաջի անելու սովորություն ունեն։ Հետո ղժղժոցը շատերի ականջին սրտացավություն է առաջացնում։ Չհաշված` անհանգստությունը։ ))

Ինչ որ է։ Ինչ ուզում են անեն, դա թո՛ղ ավագանու նիստ վարող քաղաքապետը կարգավորի, որովհետեւ երբեմն երբ նիստերը ուղիղ միացումների ժամանակ նայում եմ, խաղը ստացվում է լույս-ականների, որովհետեւ նրանց սաստող չկա։ Դա էլ մի կողմ։ Իսկ հունվար ամսվա, քաղաքը` աղբից հեռու, քաղաքապետի շնորհակալությունը այդ օրերին աշխատող մարդկանց` տեղի՛ն էր։ Որովհետեւ քաղաքը մեկ, երկու հոգու համար չի։ Քաղաքը բոլորինս է, այդ, թվում նաեւ տուրիստները պետք է տեսնեն, թե ինչպես է քաղաքը մաքուր, եւ չաղտոտել։ Ես առանձին դեպքերի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ ընդհանուրի մասին։ Որովհետեւ նորմա՛լ է, որ քաղաքը պետք է մաքուր ու կոկիկ լինի։

Չէի անդրադառնա այս թեմային, եթե լույս-ականների գրառումներից գոնե մեկը աչքովս ընկներ, գոնե հետեւյալ գրառմամբ` տոնական օրերին քաղաքի աղբահանությունը գերազանց էր.. լավ, գոնե` լավ։ Չէ՞ որ դա էլ է անհանգստություն։
Այնպես որ ազնիվ չեք, ՀընԳերներ։

Քաղաքապետարանի խայտառակ լույս-ականները, երբ արհեստական հնարքներով փորձում են տրամադրություն ստեղծել ավագանու նիստերին,…

Posted by Արթուր Հայրապետյան on Tuesday, January 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ