Վարչապետ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչու է ջնջել իր գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տվյալներ էր հրապարակել վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան ժամանածներից վերաբերյալ:

«2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Նշեմ նաև, որ 2018-ի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին: Այսինքն՝ ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»,- գրել է վարչապետը:

Ավելի ուշ վարչապետը գրառում է արել` հայտնելով, որ նախորդ գրառումը հեռացրել է ճշգրտումների պատճառով:

«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջև ճշգրտումների կարիք կա:

Ասեմ նաև, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»,- գրել է վարչապետը:

Spread the love
  •   
  •   
  •