Երևանում ժամեր առաջ մեկնարկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն ավարտվեց:Լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքերով՝ քննարկվել են կուսակցական հարցեր:
«Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը, ասել է Սուրեն Պապիկյանը՝ խոսելով կառացարության 2020-ի անելիքների մասին։
Նրա խոսքերով՝ 2020-ը լինելու է տնտեսական հեղափոխության տարի:
Լրագրողները խնդրեցին անդրադառնալ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի վերաբերյալ վերջին հրապարակումներին, սակայն Սուրեն Պապիկյանը հրաժարվեց մեկնաբանել: