«Այ անբարոյականի լակոտներ, էդքան տղա եք, եկեք ինձանից պատասխան ուզեք». Մենուա Հարությունյանը

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը հունից դուրս եկավ, երբ ասուլիսի ժամանակ կարդաց ուղիղ եթերների տակ իր ու իր ընտանիքի հասցեին գրված հայհոյանքները:

Առհասարակ մեր հասարակությունը ֆեյսբուքյան հարթակում բավական ազատ և համարձակ է կարծիքներ արտահայտելու հարցում։ Բնավ չխրախուսելով տվյալ անձի ծավալած գործունեությունը՝ արդարության համար եկեք փաստենք, որ ընտանիք հայոյելը բնավ մեզ վայել չէ։

Դուրս գանք նեղ մտածելակերպի շրջանակից , հաշվի նստեք այն փաստի հետ , որ ձեր իսկ կողմից գրված ոչ վայել գռեհեկաբանության ոճին պատկանող բառերը կարդում են նաև ձեր ընտանիքի անդամները։

Ֆեյսբուքյան հարթակը ամենևին հայոյելու և այդ կերպ  ինքնահաստատվելու համար չէ նախատեսված․ օգտագործեք ընձեռնված հնարավորությունը՝ ըստ նշանակության․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ