Հրաբխի վրա տեղի ունեցած կայծակը հաջողվել է նկարահանել

Ֆիլիպիններում Թաալ հրաբխի ժայթքման ժամանակ տեղի ունեցած ամպրոպը տեսանկարահանել են: Տեսանյութը հրապարակվել է Rappler YouTube-յան ալիքով:

Կադրերում հայտնվել է հազվադեպ պատահող եղանակային երևույթ, որի ընթացքում ժայթքող հրաբխի վրա հայտնվում է ամպրոպ: Խիտ մոխրագույն հրաբխային մոխրի վրա հանկարծ երևում է կայծակ:

Նման հրաբխային ամպրոպները համարվում են «կեղտոտ»: Դրանց ընթացքում կայծակը ձևավորվում է մոխրի ամպի մեջ, որը բարձրանում է հրաբխի խառնարանից:

Նման դեպք առաջին անգամ նկատվել է 1979-ին՝ Վեզուվի հրաբխի ժայթքման ժամանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ