«Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել». Հրաչյա Հակոբյան

Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է  իրականացրել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տեղեկություններ չունի, թե ինչ փաստերի մասին է խոսքը, որոնք վկայում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի ընտանիքի անդամներին վարկաբեկող տեղեկություններ տարածելու փաստը:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է Հրաչյա Հակոբյանը: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փաստերի մասին է խոսքը, սպասենք հրապարակեն, տեսնենք: Կան կասկածներ, որ այդ տեղեկությունների հավաքագրումը եղել է հենց Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում, թե երբ է արշավը սկսվել, դա դեռ պետք է պարզվի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ