«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի մասնակիցները Երևանի «պատճառով» կարող էին զրկվել խոշոր շահումից

Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի մասնակիցներն են եղել «Голос» նախագծի ֆինալիստներ Մարիամ Մերաբովան և Ալեքսանդր Պանայոտովը: 100 հազար ռուբլի շահելու համար նրանք պետք է պատասխանեին հետևյալ հարցին. «Ո՞ր քաղաքի թիմն է դարձել ՈւՀԱ բարձրագույն լիգայի եռակի չեմպիոն»:

Որպես տարբերակներ նշվել էին Նովոսիբիրսկը, Օդեսան, Մինսկը և Երևանը:

«Կցանկանայի՝ դա լիներ Երևանը, բայց…»,- ասել է հայազգի Մարիամ Մերաբովան:

Պանայոտովը, իր հերթին, զարմացել է Մերաբովայի պատասխանից: Նա հայտարարել է, որ երիտասարդ տարիներին ՈւՀԱ-ի երկրպագու է եղել և հիշում է, որ «Նոր հայեր» թիմը բազմիցս հաղթել է ՈւՀԱ-ում: Երգիչը պնդել է, որ ճիշտ պատասխանը Երևանն է:

«Իսկ Մարտիրոսյանի մասին ի՞նչ կասեք: Միայն նա մի ամբողջ գունդ արժե»,- Պանայոտովի խոսքերը հաստատել է հաղորդավար Դմիտրի Դիբրովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ