«Նիկոլ Փաշինյանի՝ «գժի թղթի» կեղծ լուրը ԱԱԾ-ն է տարածել՝ որոշ քրեական հեղինակությունների հետ միասին»․ Դանիել Իոաննիսյան


-Ակնհայտ է, որ Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի հետ ուներ տարակարծություններ։ Հեռանալու տեքստում «Կանգ առ»-ի կոչով հանդես եկավ, կառավարմանն էին որակումներ տրվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման արտահոսք եղավ այսօր, այս ժամանակահատվածում։

-Ես չգիտեմ, թե ինչու տեղի ունեցավ հենց հիմա, բայց ամեն դեպքում, միգուցե ինչ-որ բաների մասին ավելի ուշ է հայտնի դարձել։ Վանեցյանի գործունեության որոշ էպիզոդների մասին, ես օրինակ, իմացել եմ բոլորովին վերջերս, օրինակ՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ կեղծ «գժի թղթի» վերաբերյալ, թե իբր Ռուսաստանում ինչ-որ փաստաթուղթ է պտտվում, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հոգեկան շեղումներ ունի։ Վանեցյանի հրաժարականից հետո իմացանք, որ էդ կեղծ լուրը ԱԱԾ-ն էր տարածել՝ որոշ քրեական հեղինակությունների հետ միասին։ Վանեցյանը շատ մոտիկ հարաբերություններ ունի Միքայել Մինասյանի հետ, հրաժարականին նախորդող ժամանակահատվածում պարբերաբար կապվել է նրա հետ, այն Միքայել Մինասյանի, ում ՀՔԾ-ն փորձում է գտնել, որ մի քրեական գործով հարցաքննի։ Վանեցյանը ընկերական հարաբերություններ ունի Սաղաթելյանի, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, և իրենք ինչ-որ չափով համագործակցում էին։

-Գաղտնիք չէ՝ Դուք Արթուր Վանեցյանի անունը կապում էիք նաև քաղհասարակության կազմակերպությանների դեմ կազմակերպվող ակցիաների հետ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում։

-Արթուր Վանեցյանին ու ԱԱԾ-ի շատ ծառայողների դուր չեն գալիս մեր երկրում վրա հասնող ժողովրդավարական, ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Եվ այս առումով շատ լավ օրինակ է Ռուստամ Բադասյանի նշանակման պատմութունը, երբ ԱԱԾ-ն իմացավ, որ Ռուստամ Բադասյանին են ուզում նշանակել նախարար և մի վիդեոբլոգերի միջոցով՝ կեղծ լուրերով, արտահոսքերով ամեն ձևով փորձեց կանխել այդ նշանակումը, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ Բադասյանը գալու է և ժողովրդավարական փոփոխություններ սկսի։ Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես էին Արթուր Վանեցյանն ու ԱԱԾ-ն փորձում հակազդել ժողովրդավարական փոփոխություններին, և քաղհասարակությանը, որն է ժողովրդավարական բարեփոխումների առաջ տանողը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ