Եղվարդի ծննդատան փակվելու դեմ բողոքող քաղաքացիները վրդովված են, որ ծննդատունը փակելու հարցում ոչ մեկ իրենց կարծիքը չի հարցրել:
«Էդ համապատասխան մարդիկ չգա՞ն մի հատ հարցնեն, փակենք, թե չփակենք: Ճանապարհը չէ, հլա ծննդատնից խոսենք, եթե փակեն, նոր ճանապարհն էլ կփակենք: Բա հեղափոխության ժամանակ սովորեցինք, որ կարանք ճանապարհ փակենք, էդ Թորոսյանը ճանապարհ փակելով եղավ Թորոսյան»,-ասաց նա:
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից, որ Բուժական համայնքից էր, ասաց, որ Երեւանում ծննդատները շատ են եւ պետք է մտածեն մարզերում էլ ծննդատներ բացելու, որշչ թե փակելու մասին: