ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահներին խորհրդարանական լսումներ անցնկացնելու իրավունք տալու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:
Իշխանությունը դեմ է, որ ԱԺ փոխխոսնակներն ունենան նման իրավասություն, պատճառաբանում են նրանով, որ դա կխախտի երրորդ ուժի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավունքները:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի տեսնում իրենց իրավունքների ոտնահարման քայլ, նշում է, որ կարող են խմբագրումներ անել, եթե իշխանությունը կողմ է գաղափարին, բայց դեմ է ձևակերպումներին: Իսկ «Իմ քայլ»-ի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ելույթի ժամանակ թեժ բանավեճ տեղի ունեցավ ելույթ ունեցողի ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի միջև:
«Կներեք, ի՞նչն է խանգարում, որ հա´մ քանակն ավելացվի, հա´մ նախաձեռնությունը կյանքի կոչվի»,- բղավելով հարց տվեց Գևորգ Պետրոսյանը:
«Պարո´ն Պետրոսյան, հավատացե´ք, ես էլ կարամ գոռամ», -ասաց Սուրեն Գրիգորյանը:
«Հարցը տալիս եք, պատասխանը ստանում եք, չեք հասկանում ուրեմն»,- ասաց Գրիգորյանը:
Նիստը նախագահողի հորդորներն իզուր էին, Գևորգ Պետրոսյանը շարունակեց.
«Հիմա ասե՞մ` ով չի հասկանում, դո´ւ»:
Սուրեն Գրիգորյանը ճշտեց` դո՞ւ, թե՞ դուք, երբ հնչեց «դու» պատասխանը», արձագանքեց.
«Ես լավ հասկանում եմ, դու չես հասկանում երևի»,- արձագանքեց «Իմ քայլի» պատգամավորը:
Նյութի աղբյուր՝ shantnews.am