Ախր ինչու՞ է փողն ավելի ուժեղ, քան ձեր ինքնասիրությունը.․․

Նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող` երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ազատության նորաստեղծ հանձնախումբը  հայտարարություն էր  տարածել, թե Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ կոչ են անում կալանավորված Քոչարյանին ազատ արձակել։

Հայտարարության տակ են կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանի, երգիչներ Ռազմիկ Ամյանի, Հայկոյի, Արսեն Գրիգորյանի, Ալլա Լևոնյանի, Արմինկայի, Գայա Արզումանյանի, դերասաններ Գուժ Մանուկյանի, Լուիզա Ղամբարյանի և այլ հայտնիների անուններ։

Այստեղ են նաև «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Թինա Կանդելակիի, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի, Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի անունները։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ