Ժայռն ի վեր հոսող ջուրը դարձել է համացանցի հիթ

Ցանցաբնակները զարմացած էին տեսանյութից, որում երևում է, թե ինչպես է ջուրը հոսում ժայռն ի վեր: Տեսանյութը հայտնվել է SWNS հրապարակման YouTube-ի պաշտոնական ալիքում:

Հաղորդվում է, որ 41-ամյա Սեմի Յակոբսենը Ֆարերյան կղզիների Սուվորա կղզում անսովոր երևույթ է նկարահանել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մրրիկը, որը նման է տորնադոյի, ծովից ջուրը բարձրացնում դեպի Բեյնսբուքի 470-մետրանոց ժայռն ի վեր:

Մասնագետները պարզաբանել են, որ նման բնական երևույթը տեղի է ունենում այն ժամանակ, երբ քամին ծովի մակերևույթից քշում է ջրի շիթերն ու պտտում ժայռի եզրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ