Երևանցի Ֆլորա Աղաբաբյանը՝ Թրամփի համար պատրաստված տորթերի դիզայներ

Ֆլորա Աղաբաբյանը աշխարհահռչակ հրուշակագործ է, տոնական տորթերի դիզայներ: Նրա աշխատանքը մեծ պահանջարկ ունի շատ հայտնիների շրջանում, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի, Բեյոնսեի, Ջենիֆեր Լոպեսի, Ուիլ Սմիթի, Մայքլ Ջորդանի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի:

Ֆլորա Աղաբաբյանը ծնվել է Երևանում և սկսել է ստեղծագործել վաղ տարիքից: Ստեղծագործական ջիղը սկզբում դրսևորվել է պարային դասընթացների ժամանակ, և իսկ հետո՝ հրուշակագործության մեջ:

16-ամյա Ֆլորան հետաքրքրվել է տորթերի պատրաստմամբ և ձևավորմամբ: Նախ նա գնացել է Գլենդել և սկսել աշխատանք փնտրել հայերին պատկանող հրուշակագործական արտադրամասերում: Ահռելի թվով անհաջող փորձերից հետո որոշել է մեկնել Լաս Վեգաս:  Ի վերջո, աղջկան հաջողվել է իրականացնել իր երազանքը՝ դառնալ ԱՄՆ-ում աշխարհի լավագույն հրուշակագործներից մեկը:

«Սկզբում ես ստիպված էի առանց հանգստանալու 20 ժամ աշխատել մինչև այն պահը, երբ առաջարկ ստացա մի հյուրանոցի ֆրանսիական ծագումով ամերիկացի հայտնի հրուշակագործից: Մեր հանդիպման ժամանակ նա խնդրեց ինձ տորթ պատրաստել: Ես պատրաստեցի այն, նա գոհ էր և խոստացավ օգնել ինձ: Հաջորդ օրն ինձ զանգահարեցին և մի քանի աշխատատեղերից: Ես հաջողությամբ անցա բոլոր հարցազրույցները, բայց, ի վերջո, ընտրեցի Wynn խաղատուն- հյուրանոցը, որտեղ ես աշխատում եմ մինչ օրս (Ֆլորան այժմ զբաղվում է բացառապես տորթերի զարդարմամբ)», – ասել է հրուշակագործը:

Ֆլորա Աղաբաբյանը միջազգային մրցույթներում արժանացել է հսկայական թվով մրցանակների: Ճանաչվել է 2011 թ.-ի  հարսանեկան տորթի համաշխարհային մրցույթի հաղթող:  Աղաբաբյանի մեկ հեղինակային տորթի նվազագույն արժեքը 25 հազար դոլար է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ