Զբոսաշրջիկները՝ ամանորյա Երևանի մասին. Փաշինյանը տեսանյութ է տեղադրել

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Ամանորի տոներին Երևան այցելած զբոսաշրջիկները պատմում են իրենց տպավորությունների մասին: Նրանց մի մասն արդեն ծանոթ է մեր երկրին, իսկ շատերն էլ դեռ նոր-նոր են ծանոթանում:

Զբոսաշրջիկներից մեկը պատմում է, որ մայրաքաղաքից բացի հասցրել են լինել Խոր Վիրապում, հիանալ Արարատի տեսարանով: Տպավորությունները դրական են, մարդիկ գոհ են, ցանկանում են կրկին այցելել Հայաստան:

Իսկ թե որքան զբոսաշրջիկ է այցելել այս օրերին Հայաստան, դեռ վիճակագրություն չկա, սակայն անկնալվում է, որ 2020-ի առաջին եռամսյակում արտասահմանից Հայաստան ժամանողների թիվը մինչև 14 տոկոսով աճելու է, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 34 հազար այցելուով ավելի։

Զբոսաշրջիկները՝ ամանորյա Երեւանի մասին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, January 11, 2020

Spread the love
  •   
  •   
  •