«Երեւանում երեկոյան կյանք կա»․ Փաշինյանը տիկնոջ հետ միասին վայելում է հայկական նոր բրենդ՝ ծիրանի կոնյակը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել , որին կից հետևյալ գրառումն է կատարել․

Երեւանում երեկոյան կյանք կա: Լիբանանահայի՝ Երեւանում բացած բարում վայելում ենք հայկական նոր բրենդը՝ ծիրանի կոնյակ: Անմահական խմիչք է: Ի դեպ, և՛ ես, և՛ Աննան այս պահին բացառապես հայկական հագուստով ենք:)))

Սա առաջին դեպքը չէ, որ վարչապետ Փաշինյանը զբոսնում է Երևանի փողոցներում , լինում շատ պարզ ու հասարակ ժամանցի կենտրոնում։ Այսօր էլ բացառություն չէ, որ աշխատանքային ժամի ավարտին մեր երկրի վարչապետին կարելի է տեսնել նման հասարակական վայրում ուղղակի ժամանակ անցկացելիս և մարդկանց հետ պարզ շփվելիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ