Հյուրի դիակը մի քանի օր նստած է մնացել տոնական սեղանի շուրջ

Բելառուսի Վիտեբսկի շրջանի գյուղերից մեկում հյուրի դիակը մի քանի օր նստած է մնացել տոնական սեղանի շուրջ, մինչև նրան հայտնաբերել են իրավապահները: Հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահներին:

Ոստիկանը հայտնել է, որ նրանց է դիմել Չերեսսա գյուղի մի բնակչուհի, ով ասել է, որ ամուսինը մի քանի օր տանը չի քնել: Իրավապահները պարզել են, որ վերջին անգամ նրան տեսել են Ռուսաստանից վերջերս վերադարձած համագյուղացու մոտ:

«Քրեական հետաքննության աշխատակիցները ստուգել են այդ տեղեկատվությունը և գտել անհետ կորած անձին: Նրա դին գտնվում էր տոնական սեղանի շուրջ գտնվող բազկաթոռին, որտեղ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել բուռն խնջույք: Մահը վրա է հասել հունվարի 6-ի գիշերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Պարզվել է, որ մահացածի և տան սեփականատիրոջ միջև տեղի է ունեցել վիճաբանություն, և գիշերվա ընթացքում սեփականատերը գերանով հարվածել է հյուրի գլխին:

«Բայց քանի որ հյուրը գլխարկով է եղել, սեփականատերը չի հասկացել, որ լուրջ վնասվածքի պատճառ է դարձել: Նրանից մի քանի օր է պահանջվել, որպեսզի սկսի կասկածել, որ հյուրի հետ ինչ-որ բան այն չէ: Ոստիկանություն զանգ չի կատարվել»,- ասել են իրավապահները:

Ինչպես պարզել է քննությունը, 1969 թվականին ծնված տղամարդը գլխի փակ վնասվածք է ունեցել, որից, ենթադրաբար, մահացել է:

1966-ին ծնված կասկածյալի դեմ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է ազատազրկման առավելագույն պատիժ՝ մինչև 15 տարի ժամկետով:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ