Աշխարհի հնագույն գորգը հայկական է

Մինչ օրս հայտնաբերված աշխարհի ամենահին գորգը 1949թ․-ին Ալթայի Պազիրիկ Կուրգանի դամբարանից հայտնաբերված և բազմաթիվ գորգագետների ու գիտնականների բուռն քննարկման առարկա հանդիսացող «Պազիրիկ» կոչվող գորգն է, որը թվագրվում է մ.թ.ա 5֊րդ դարով։

Երկարատև ուսումնաիրություններից հետո, ի վերջո մի շարք մասնագետներ՝ Հարալդ Բոհմերը և Ջոն Թոմսոնը, Ուլրիխ Շուրմանը և այլք, փաստեցին որ գորգը ունի հայկական, մասնավորապես Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի ծագում։
Ուսումնասիրողների համար հիմք հանդիսացան երեք հիմնական փաստեր.

Գորգը գործված է հայկական կրկնակի հանգույցով և հայկական <<Որդան Կարմիր>> ներկով, իսկ զարդանախշերը կրկնում են ուրարտական պալատի որմնանկարները։
Գորգն ունի ավելի քան 2400 տարվա պատմություն։
Այժմ պահպանվում է Սանկտ֊Պետերբուրգի Էրմիտաժում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ