Ի՞նչ է պետք իմանալ, երբ բնակվում ես պատմամշակութային հուշարձան տանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, տարածքային կառավարման նախախարության, Կադաստրի կոմիտեի հետ համագործակցելով, 2019 թվականից սկսել են իրազեկման ակցիա-արշավներ, որոնց նպատակն է պահպանել պատմաշակութային հուշարձանները:

Այսօր ակցան սկսվել է Բաղրամյան փողոցում գտնվող  անվանի երգչուհի Հայկանուշ Դանիելյանի տնից  և ավարտվել    Հայաստանի գրողների միությունով: Նախարարն ու տեղակալը իրազեկման հուշաթերթիկներ են տվել Հայկանուշ Դանիելյանի թոռներին, որոնք այժմ բնակվում են պատմամշակութային հուշարձան հանդիսացող տանը և պարզաբանել, որ առանց պատկան կառույցների թույլտվության նրանք չեն կարող որևէ փոփոխություն կատարել այդ կառույցում:

«Տվյալ շենքի օգտագործման պահպանության կանոնները խախտելու դեպքում օրենքով նախատեսվում են տուգանքներ»,- տեղեկացրել են պաշտոնյաները:

Նմանատիպ իրազեկման թերթիկ տրվել է նաև Գրողների միության նախագահ Էդվարդ  Միլիտոնյանին:

Ի դեպ, այսպիսի ակցիաներ անցկացվել են նաև Սյունիքում, Վայոց ձորի, Արարատի մարզերում: Իրազեկման արշավները  շարունակական են լինելու:

Մայրաքաղաքում ևս խնդիրը հրատապ է, քանի որ շատերը չեն պատկերացնում այդպիսի հուշարձանն օգտագործելու  պատասխանատվությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ