ՀՀ նորընտիր իշխանությունները շնորհավորանքներ են ստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու կապակցությամբ։
Հատկապես նշանակալի է այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել Արցախի Հանրապետությունից, Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից, Գերմանիայից, Վրաստանից, Մոլդավայից, Թուրքիայի հայազգի պատգամավոր Գարո Փայլանից, Ֆրանսիայի հայկական կազմակերպություններից։
«Իմ քայլը» դաշինքը դեռ շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր ծայրամասերից։ «Այս տարին Հայաստանի համար նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք շարունակելու ենք անել դա»,- ասված է ամերիկյան Պետքարտուղարության շնորհավորանքում։
ԱՄՆ-ը հայտնում է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի նոր խորհրդարանի և կառարավարության հետ աշխատանքին: