Զարհուրելի կադրեր ու անհերքելի փաստեր «ՄԱՐՏԻ 1»-ից, որոնք պետք է տեսնեն բոլորը

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։

Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։ Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։ Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց մոտ 300 մարդ։

Human Rights Watch-ը դատապարտել է հայկական իշխանություններին խաղաղ ցուցարարների դեմ ուժի և բռնության օգտագործման համար, ովքեր գտնվում էին վրանային ճամբարում, Ազատության հրապարակում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ