«Հայաստանն այսօր սեփական արտադրության սպառազինություն է մատակարարում իր զինված ուժերին»․ Տ․ Կարապետյան

Հայաստանը երկիր է, որ անօդաչու թռչող սարքեր է արտահանում գործընկեր երկրներ ու զենքի միջազգային ցուցահանդեսներում հաջողությամբ մրցակցում է տարբեր պետությունների հետ: Այս մասին  նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Չնայած, որ հարևան Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, Խորհրդային Միությունից ռազմարդյունաբերական համալիրի անհամեմատելի մեծ քանակի ժառանգություն է ստացել, սակայն այսօր մեր երկիրը համապատասխան իր անվտանգության կարիքների արդյունավետորեն լուծում է իր առջև դրած անվտանգային խնդիրները»,-ասել է Կարապետյանը:

ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայացման գործում ԱԺ պատգամավորը հատկապես կարևորել է ՀԱՊԿ շրջանակներում գործակցությունը ՌԴ-ի ձեռնարկությունների հետ, որոնք նոր որակ են հաղորդում հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ