Համացանցում հայտնվել է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մոնտաժված գաղտալսման ձայնագրությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեսյանի հեռախոսազրույցի գաղտալսման հրապարակմանը:

«Ինչո՞ւ է դա արվում, որովհետև կոռումպացած համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից հետո, և որևէ մեկը չի պլստալու, և բոլոր կոռումպացվածներին մենք կանչելու ենք պատասխանատվության՝ ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով»,- նշեց նա:

Փաշինյանը գաղտալսումների հրապարակումները համարեց փրկության օղակ գտնելու ջանք. «Ես նախկինում ասել եմ և հիմա էլ շարունակում եմ պնդել. սա պատերազմ է Հայաստանի պետականության դեմ։ Այս հակապետական գործունեությանն արձագանքելու համար անհրաժեշտ է ուղղակի, անկախ եղանակային պայմաններից, եթե նույնիսկ բուք ու բորան լինի, դեկտեմբերի 9-ին գնալ ընտրական տեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 4 քվեաթերթիկը»:

Օրերս համացանցում հայտնվել է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մոնտաժված, հումորային գաղտալսման ձայնագրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ