«Հարկ եմ համարում կիսվել մի լուրով»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը` անամոքելի:

Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով:

2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։

Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:

Աստված պահապան մեր զինվորներին»:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, January 10, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ