Ով է Գևորգ Պետրոսյանի հույսին մնացած ԲԿ նախկին տնօրենը․․․ Իմանանք թերթի երկու կողմը

Այսօր ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է մի նամակ․

Ստացել եմ նամակ Իջևանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենից, որը բառացի հրապարակում եմ:
Ահա, թե ինչպես են նոր Հայաստանում խախտվում մարդկանց աշխատանքային իրավունքները:
Գնդակը Վճռաբեկ դատարանի դաշտում է…

ՆԱՄԱԿԻ ԲՈՒՆ ՏԵՔՍՏԸ

<<Բարև Ձեզ պարոն Պետրոսյան։
Ձեզ գրում եմ,որովհետև տեսնում եմ ,թե ինչքան սրտացավ եք ժողովրդին հուզող իրական խնդիրների հանդեպ։ Չեմ ակնկալում,որ իմ խնդրին կանդրադառնաք, բայց ուզում եմ տեղյակ լինեք թե ինչ է կատարվում Իջևանում։Եթե վարչապետի ծննդավայրում է այս իրավիճակը,պատկերացնում եմ,թե ինչ է կատարվում մնացած մարզերում։

Ես 2016 թ-ին մրցույթով ընտրվել եմ որպես Իջևանի ԲԿ-ի տնօրեն։Իշխանափոխությունից հետո նախկին մարզպետ Վահե Ղալումյանը (հիմա ԱԺ պատգամավոր) փորձեց ինձ ազատել աշխատանքից (չգիտեմ որպես ղարաբաղցի, որպես հանրապետական, թե պարզապես իրենց համար անցանկալի թեկնածու) չհասցրեց,հեշտպկուլ չգնացի։Ասեմ որ իմ աշխատած ժամանակահատվածում փակվել է հիվանդանոցի շուրջ 30մլն պարտքը,և առհասարակ բժշկական կազմակերպությունների գնահատման որակական ցուցանիշներով առաջընթաց ենք ունեցել։

Ընտրություններից հետո նոր մարզպետը դեռ չտեղավորված ազատեց ինձ աշխատանքից (իհարկե՝ իմ դիմումի համաձայն) տարբերակով՝խոստանալով ապահովել աշխատանքով։ Հասկացա,որ խաբում են, օգտվեցի երեքօրյա իմ իրավունքից (դիմումս հետ վերցնելու), սակայն մասնագիտական աշխատանքն էլ շատ համարեցին։ Ես դիմեցի դատարան։ 1-ին ատյանի և վերաքննիչի կողմից որոշում է կայացվել վերականգնել աշխատանքի և փոխհատուցել։ Հիմա էլ վճռաբեկ են ուզում դիմեն, չնայած գիտեն,որ վարույթ անգամ կարող է չունդունեն։

Այս ժամանակահատվածում ինձ վեթինգի են ենթարկել ոտից գլուխ, սպառնացել, քրեական գործեր վերաբացել իմ ընկեր կոլեգաների վրա,եթե ես չհրաժարվեմ հայցից։Հռետորական հարց է առաջանում պատկան մարմինները չգիտեն ինչ է կատարվում այստեղ։ Ես իմ իրավունքները կպաշտպանեմ իրավական ճանապարհով մինչև վերջ՝անցնելով այդ դժվար ճանապարհը։

Ահա թե ինչպես են վեաբերվում 25 տարվա մարզում աշխատած մասնագետի հետ։Հետաքրքիր է,ինչպես կարելի է վատնել պետական բյուջեն,այս ամենը ներկայացնել գեղիցիկ փաթեթավորումով վարչապետին ու պատասխանատվության չենթարկվել։ Խորապես մտահոգված եմ անարդարության այս մթնոլորտից, այնինչ բոլորս պայքարել ենք հենց արդարության համար։ Շնորհակալ եմ ,որ անդրադարձաք ինձ ևս շատ հուզող ժողովրդագրական խնդիրներին։ Չգիտեմ ելք կա թե չէ, բայց հույս կա՝ Ձեր և մնացած պայքարողների շնորհիվ>>։

Հրապարակման մեջ որոշակի փաստեր հաշվի առնելով՝ պարզ է դառնում , որ վերը նշված ԲԿ նախկին տնօրենը Ռուզաննա Գրիգորյանն է․ կանխավ մեջբերենք, ոչ մի գաղտնիության կամ անմեղության վարկած չենք խախտում, փաստերը խոսում են մեր փոխարենը․

Հիմա հասկանանք որտեղ է թաղված այս ամենի մեջ <<շան գլուխը>>․

Գևորգ Պետրոսյանին հանգիստ թողնելով՝  ավելի մանրամասն ԲԿ նախկին տնօրենի մասին։ Ուղղակի մի քիչ հետ ենք գնում և փնտրում տեղեկություն և առաջին հանդիպածը խնդրեմ․

Armdaily.am-ի խմբագրությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանն օրերս դիմում է ներկայացրել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:

Մեզ տեղեկացրին, որ կենտրոնի աշխատակիցները դժգոհ են  Գրիգորյանի աշխատելաոճից, նշելով, որ վերջինս տնօրեն լինելով հանդերձ այլ բժիշկների անվան տակ բժշկական գործունեություն է ծավալում.«Ավտորիտար ռեժիմ է տիրում ԲԿ-ում: Գրիգորյանը ոչ մեկի կարծիքը չի ընդունում: Նույնիսկ թռուցքաժողովների ժամանակ նա ընդհատում է բոլորին և իր ուզածն է առաջ տանում»: Աշխատակիցները նաև մեզ տեղեկացրին, որ լարված մթնոլորտը հիվանդանոցում ստեղծվել արհմիության և տնօրենի միջև  այն բանից հետո, երբ արհմիությունն Ամանորին ցանկացել է երեկույթ կազմակերպել, սակայն Գրիգորյանը դեմ է եղել: Երեկույթն այնուամենայնիվ կազմակերպվել է, սակայն տնօրենը հրավերը չի ընդունել:

Բողոքի այս ալիքն այնքան է մեծացել, որ բժշկական կենտրոնի արհմիությունը որոշել է ժողով գումարել: Արհմիությունը գրավոր դիմում է ներկայացրել Ռուզաննա Գրիգորյանին՝ թույլտվություն ստանալու նպատակով, սակայն Գրիգորյանը դիմումը մերժել է՝ մեկնաբանելով.«Որտեղ ցանկանում եք ձեր ժողովը արեք, բայց հիվանդանոցի պատերից դուրս»: Այս պատասխանից հետո հիվանդանոցի ներսում խժդժություններն ավելի են թեժացել և խնդիրը  հասել է մարզպետին, ինչին հետևել է Գրիգորյանի ազատման դիմումը:

Վերջինս հերքեց այս տեղեկությունները.«Ես ազատման դիմում չեմ գրել և արհմիությունը նույնպես ինձ ոչ մի ժողովի հարցով չի դիմել»:

Նշենք, որ արհմիության ժողովի օրակարգի հարցը հենց տնօրենի հեռացումն է եղել: Այլ հարցերի Ռուզաննա Գրիգորյանը չպատասխանեց՝ նշելով, որ վիրահատության է.«Եթե այլ հարցեր կան ես ձեզ կփոխանցեմ իմ էլեկտրոնային հասցեն և այդպիսով կպատասխանեմ»: Նշենք,որ ԲԿ-ի տնօրենին հարցումն ուղարկել է և պատասխանների լինելու դեպքում դրանք կհրապարակի;

Մենք  զրուցեցինք նաև արհմիության նախագահ Վաչագան Սարգսյանի հետ, ով Իջևանի ԲԿ-ի մաշկավեներաբանն է: Սարգսյանը նշեց, որ արհմիության և տնօրենի միջև բավականին լարված մթնոլորտ է.«Մենք գրավոր դիմում էինք ներկայացրել Ռուզաննա Գրիգորյանին, որպեսզի արհմիության ժողով կազմակերպեինք, սակայն վերջինս մերժել էր նշելով, որ մեկ այլ բացօթյա հատվածում ձեր ժողովը կազմակերպեք: Ի՞նչ է նշանակում բացօթյա հատվածում արեք ժողովը, եթե հիվանդանոցում այդքան սենյակներ կան»: Այս խնդրով Սարգսյանը դիմել է Տավուշի մարզպետին և մարզպետարանի համապատասխան բաժին՝ կից ներկայացնելով ժողովի անցկացման դիմումը: Մարզպետին  նույնպես դուր չի եկել բացօթյա ժողով անցկացնելու գաղափարը.«Մարզպետն էլ բացատրություն է պահանջել Գրիգորյանից»:

Վաչագան Սարգսյանը նշեց, որ դրանից առաջ նա կադրերի բաժնում է թողել  արհմիության ցուցակը, որպեսզի ով ցանկանում է կարողա միանալ, քանի որ արհմիությունն ընտրովի մարմին է.«Բայց ես հետո տեղեկացա, որ այդ ցուցակը տնօրենի մոտ է և Գրիգորյանը ճնշումներ է գործադրում աշխատակիցների վրա, որպեսզի նրանք չմիանան արհմիությանը: Ես դիմեցի, որպեսզի ցուցակը հետ տան ինձ:  Ինձ տվեցին ցուցակի պատճենը, որտեղ երևում էր, որ սկզբում մարդիկ միացել են, հետո անունները ջնջվել են»: Արհմիության նախագահը հավելեց, որ տեղյակ  է Գրիգորյանի ազատման դիմում գրելու մասին:

Armdaily.am-ը խոսեց նաև  նաև ԲԿ-ի արհմիության անդամ Համլետ Չոբանյանի հետ: Վերջինս նույնպես հաստատեց այն տեղեկությունը,որ Գրիգորյանը մերժել է ժողովի անցկացման դիմումը:

Ու այս ամենը կարելի է կարդալ ամեն տեղ․ փաստենք․ կա դատական անավարտ գործընթաց, գործը հիմա քննվում է և յուրաքանչյուր իրեն հարգող իրավաբան մինչ գործի մանրամասներին ծանոթանալը, գնդակը ոչ մեկի դարպաս չի ուղարկում․ ֆուտբոլը միակ սպորտաձևը չի , կա շախմատ, որտեղ կարող է ամեն սխալ քայլիդ հետևել շախ և մատ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ