Իրանը հերքել է այն մեղադրանքները, թե ուկրաինական ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեբայություն» է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել է իրանական հրթիռով, նրա խոսքը մեջբերել Է Press TV իրանական հեռուստաալիքը:

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ կանադական հատուկ ծառայություններից, ստացել է տեղեկատվություն , որի համաձայն հանրանավը խոցվել է իրանական «երկիր-օդ» դասի հրթիռով: Ընդսմին նա ընդգծել է, որ Իրանը կարող Էր մարդատար հանրանավը խոցել ոչ կանխամտածված: Համանման տեսակետ է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, որ մեղադրանքները խաբեբայություն են, ոչ ոք չի համարձակվի իր վրա վերցնել նման մեծ ստի պատասխանատվությունը»,- հայտարարել է Ռաբիին: Նա մեղադրանքները որակել է որպես «ԱՄՆ-ի կառավարության հոգեբանական գործողություն»:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները ողջունել են ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանն այն երկրների ներկայացուցիների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Հրավեր Է ուղարկվել նաեւ ԱՄՆ-ին եւ Boeing արտադրող ընկերությանը: Ըստ որում Թեհրանում Կանադային եւ մյուս երկրներին կոչ են արել հաղորդակից դարձնելու ուկրաինական հանրանավի անկման հանգամանքների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությանը:

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հրապարակված նախնական հաշվետվության մեջ նշվել Է, որ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել Է դեռ մինչեւ գետնին բախվելը: «Ինքնաթիռը բռնկել է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»:

Նախնական հետաքննության մեջ նշում է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել է վերադառնալ օդանավակայան: Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ»:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նյութի աղբյուր՝ Lurer.com

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ