Հրապարակվել է ուկրաինական Boeing-ի վրա ենթադրյալ հրթիռի հարվածը

The New York Times թերթը հրապարակել է տեսանյութ, որտեղ ֆիքսված է այն պահը, երբ իրանական ենթադրյալ հրթիռը հարվածում է ուկրաինական Boeing-ի վրա, որը կործանվել էր Թեհրանում՝ հունվարի 8-ին։

Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ավիաբազաների ուղղությամբ հասցված ավիահարվածներից ժամեր անց:

Ամերիկյան հեռուստաընկերությունը, մեջբերելով ԱՄՆ հետախուզության աղբյուրները, հայտնում է, որ արբանյակն ինֆրակարմիր «առկայծումներ» է հայտնաբերել երկու հրթիռի արձակումից հետո, որին հաջորդել է պայթյունի առկայծումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ