Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի կկազմակերպվեն 2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին։ Այս մասին որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա նիստում:
Երևանի օրը նշվում է ավանդաբար նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, սակայն այս տարի Երևանի օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորած է 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալով, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ և պահանջվող ժամանակով:
Հաշվի առնելով, որ այս տարի մեծ շուքով նշվելու է Երևանի հիմնադրման հոբելյանական 2800 ամյակը, որին կմասնակցեն բազմաթիվ հյուրեր այլ երկրներից, այդ թվում՝ Երևանի քույր քաղաքներից, սփյուռքահայերից և այլն՝ առաջարկվում է Երևանի օրվան նվիրված միջոցառումներն իրականացնել ոչ թե մեկ օր, այլ երկու օր: