Եղիսաբեթ Երկրորդի թոռանն արագությունը գերազանցելու համար զրկել են վարորդական իրավունքից

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհուն՝ Զառա Թինդոլին, արգելել են հետագա վեց ամիսների ընթացքում ղեկին նստել. ճանապարհային տեսուչը նրան կանգնեցրել է արագությունը չարամտորեն խախտելու համար՝ 146 կմ/ժամ Գլոստերշիրում՝ А417 խճուղում՝ ընտանեկան կալվածքից ոչ հեռու, թույտարելի 113 կմ/ժամի դեպքում։

Զառա Թինդոլն իր մեղքն ընդունել է փաստաբանի միջոցով, քանի որ ամուսնու ու երեխաների հետ հանգստանալիս է եղել Ավստրալիայում։ Նա համաձայնել է վճարել 880 դոլարի չափով տուգանքը եւ մարել դատական ծախսերը։

Զառա Ֆիլիփսը Եղիսաբեթ Երկրոդրի թոռնուհին է՝ արքայադուստր Աննայի եւ նրա առաջին ամուսնու՝ Մարկ Ֆիլիփսի երկրորդ երեխան ու միակ դուստրը։ Զառան 18-րդ տեղն է զբաղեցնում բրիտանական գահը ժառանգելու հերթում։ Նա թագավորական պարտականությունները մշտապես չի իրականացնում, սակայն պարբերաբար մասնակցում է ընտանեկան մեծ իրադարձություններին եւ գլխավոր պաշտոնական միջոցառումներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ