Արգելվել է թռչնամսի ներմուծումը Հայաստան

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Հայաստան Լեհաստանի երկու մարզերից։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը Հայաստան:

Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ