«Ռեստորանում աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարան ես մտնում, թվում է՝ աղետյալ շրջանում ես». Նիկոլ Փաշինյան

«Որքան էլ զավեշտալի հնչի, այս հարթակում ստիպված ենք քննարկել, որ ՀՀ-ում ամենամեծ պրոլեմբերից մեկը վերաբերվում է զուգարանների խնդրին:

Տեսնում ես՝ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, թվում է՝ աղետյալ շրջանում ես գտնվում»,- կառավարության առաջին նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, պետք է չափանիշներ մշակել, թե տվյալ ծավալի դեպքում սանիտարական քանի կետ լինի. «Չի կարելի 500 հազար դոլարանոց ռեստորան կառուցել ու ալարել 50 դոլար ավել ծախսել՝ պատշաճ սանհանգույց ունենալու համար»,- հավելեց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ