Հռոմի պապը հորդորել է կանխել իրավիճակի սրացումը Մերձավոր Արևելքում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անհանգստացած է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում աճող լարվածությամբ, ինչը սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին: Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավարն այդ մասին ասել է հինգշաբթի Սուրբ Աթոռում դիվանագետներին ուղղված կոչի ընթացքում:

«Մերձավոր Արևելքի տարածաշրջանից եկող ազդակները հատկապես մտահոգիչ են, Իրանի և ԱՄՆ-ի կողմից հրահրված աճող լարվածությունը սպառնում է խաթարել Իրաքի վերակառուցման երկար գործընթացը, ինչպես նաև հիմք են ստեղծում հակամարտության սրման համար»,- ասել է հովվապետը՝ բոլոր կողմերին հորդորելով երկխոսել՝ «լիակատար հարգանքով վերաբերվելով միջազգային օրենսդրությանը»:

Ֆրանցիսկոսը նախկինում ցանկություն էր հայտնել այցելել Իրաք՝ այդ երկրում քրիստոնեական համայնքին աջակցելու նպատակով:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ