Միհրան Հարությունյանի երկրորդ փայլուն հաղթանակը

Ռուսաստանի Սամարա քաղաքում դեկտեմբերի 14-ին կայացած «Битва на Волге» մրցաշարում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ում (խառը մենամարտեր) անցկացրեց երկրորդ մենամարտը եւ տարավ երկրորդ հաղթանակը: Նրա մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինն էր:

Առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը: Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ տեխնիկական նոկդաունով: Հայ մարզիկը հաղթանակը նվիրել է Ազնավուրի հիշատակին:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոնը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ