Փաշինյանը չի հասկանում, որ երկրում կա լուրջ քաղաքական գործիչ՝ Անի Զախարյան

Չեմ հետևել, թե իմ կազմակերպած ստորագրահավաքին քանի հոգի է մասնակցել։ Թղթերն առձեռն բոլոր քաղաքացիներին բաժանում եմ, որպեսզի համախմբվեն այս ազգային արժեքների շուրջ։ Այս մասին ասաց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը։

Հիշեցնենք, որ  «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ  Անի Զախարյանը ստորագրահավաք է իրականացնում, որպեսզի դառնա ՀՀ վարչապետ, նա իրեն ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու է համարում։

Նա նշեց, որ բացի ստորագրահավաքից նաև պետք է հավաքներ կազմակերպել Հանրապետության հրապարակում, որպեսզի ներկայից Կառավարությունը սթափվի։

«Եթե չսթափվեն, ապա մենք գնալու ենք լայնածավալ քաղաքական գործընթացների զարգացման ճանապարհով, և ես ինչպես հասկացա, սթափվելու միտում չունեն, քանի որ 2 ամիս առաջ իմ ներկայացրած վերջնագիրը որևէ բան չշարժեց Նիկոլ Փաշինյանի գլխում։

Մենք այնպես կանենք, որ իր գլխում փոփոխություններ տեղի ունենան և նա հասկանա երկրում կա լուրջ քաղաքական գործիչ, ով թույլ չի տալու, որ այս հակաիրավական ու հակասոցիալական գործընթացները զարգացում ապրեն»,-ասաց Զախարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ