«ԱԱԾ ն պետք է իրականացնի միջոցառումներ, որը կբացահայտի «Դիանայի» քույրիկներին»․ Անդրանիկ Քոչարյան

«ԱԱԾ ն պետք է իրականացնի միջոցառումներ, որը կբացահայտի «Դիանայի» քույրիկներին»․- այս մասին այսօր Առաջին Լրատվականի հարցարույցի ժամանակ ասեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր  «Դիանա Հարությունյան» Facebook-ի կեղծ էջը վարող օգտատիրոջը։ Այս մասին  ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ։

ԱԱԾ հաղորդագրությունում մասնավորպես ասված էր.

«Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ