«Պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ համաձայնության հասնելու համար». Դոնալդ Թրամփ

«Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ համաձայնության հասնելու համար»,- այսօրվա խոստացված ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախագահը քննադատել է Իրանի միջուկային գործարքը՝ նշելով, որ այն շատ թերի է։ Միացյալ Նահանգներն այս գործարքից դուրս է եկել, այս օրերին էլ իրանական կողմը հայտարարեց, որ պատրաստվում են պարտավորությունների հերթական քանակից հրաժարվել։

«Շատ թերի պայմանագիրը շուտով իրեն կսպառի՝ ցանկացած դեպքում Իրանին ուղիղ ճանապարհ բացելով դեպի բեկում միջուկային բնագավառում: Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային հավակնություններից և դադարեցնի իր աջակցությունը ահաբեկչությանը»,- ասել է Թրամփը:

Նա կոչ է արել նաև մյուս դաշնակիցներին դուրս գալ այդ համաձայնագրից և հասնել Իրանի հետ նոր համաձայնագրի:

«Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ հասնելու այնպիսի համաձայնագրի, որը աշխարհը կդարձնի առավել ապահով և ավելի խաղաղ»,- ավելացրել է Թրամփը:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ