ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի տարածքից Իրաքում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազաների հրթիռակոծումից հետո հայտարարել է, որ ամեն ինչ կարգին է։
«Ամեն ինչ լավ է։ Հրթիռներ են արձակվել Իրանից՝ Իրաքում գտնվող 2 ռազմաբազաների ուղղությամբ։ Վնասների գնահատումը շարունակվում է։ Ամեն ինչ նորմալ է ընթանում»,-գրել է Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում։
Նա հավելել է, որ ամերիկյան բանակն ամենահզորն է ու լավ զինվածը։ Թրամփը խոստացել է հունվարի 8-ի առավոտյան հանդես գալ հայտարարությամբ։