3-ամյա երեխան հրացանի կրակոցով պատահմամբ սպանել է եղբորը

Վրաստանի Թերջոլայի շրջանի Կվախչիրի գյուղում 6-ամյա երեխա է մահացել հրազենի կրակոցից: «ИнтерпрессНьюс»-ի հաղորդմամբ` որսորդական հրացանով խաղացող 3-ամյա երեխան պատահմամբ  կրակել է եղբոր ուղղությամբ:

Փամփուշտը դիպչել է հարևանությամբ գտնվող 6-ամյա եղբորը:

Վրաստանի ՆԳՆ հաղորդմամբ` քրեական գործ է հարուցվել: Ընթանում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է անզգուշությամբ մահ պատճառելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ