«Ինչ է փոխվել Հեղափոխությունից հետո». Նվեր Մնացականյանը ներկայացնում է ընդամենը 1 րոպեում

Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի փոխանցմամբ, ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը:

Նա նշեց, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանը մեծ առաջխաղացում է գրանցել 2030 համընդհանուր օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում:

Տիգրան Ավինյանը վերհիշեց նաև, որ վերջերս Շոմբի Շարփի հետ մասին անցկացրել էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ