Իրանի ռմբակոծում է ԱՄՆ-ի ռազմաբազաները․ինչ զենքեր են կիրառվում

Գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման ժամանակ կիրառվել են երկու տեսակի հեռահար հրթիռներ։ Այս մասին հայտնի է դառնում տարբեր աղբյուրներից, քանի որ Իրանից պաշտոնական տեղեկություններ չկան։

Ֆաթեհ (Fateh-110) հրթիռները հիշատակվում են իրանական աղբյուրներում։ Դրանք բալիստիկ են և ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն։

Ղիամ (Qiam-1) հրթիռների բեկորները հայտնաբերվել են իրաքյան ռազմաբազաների տարածքում,դրանցից մեկը եղել է չպայթած վիճակում Այս հրթիռները նույնպես բալիստիկ են ու կարող են թիրախներ խոցել մինչև 700-800 կիլոմետր հեռավորությունից։

Այս երկու հրթիռները, սակայն, ամենևին էլ ամենահեռահարը չեն Իրանի հրթիռային զինանոցում։ Իրանական հրթիռների հեռահարությունը այժմ հասնում է մինչև 2000 կիլոմետրի։ Իսկ մշակման փուլում գտնվողները գերազանցելու են այդ ցուցանիշը, ինչպես Սումարի դեպքում։

Իրանական قیام Qiam բալիստիկ հրթիռի մնացորդները Իրաքում: Դատելով լուսանկարներից՝ այս հրթիռը չի պայթել՝ մարտագլխիկի հատվածն է: https://en.wikipedia.org/wiki/Qiam_1

Posted by Razm.Info on Wednesday, January 8, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ