Նիկոլ Փաշինյանը հանդիպել և իր շնորհակալությունն է հայտնել Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի կամավորներին
: «Երբ մինչ օրս էլ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ կիսվում ենք տպավորություններով, նրանք ասում են, որ շատ բարձր են գնահատում գագաթնաժողովի կազմակերման մակարդակը… բայց նրանք ամենաշատը ընդգծում են,որ ամենամեծ տպավորությունը և էներգիան ստացել են մարդկանցից…
Այս գնահատականի համար ամենամեծ նեդրումն ունեցել եք նաև հենց դուք….նրանք ի դեմս Ձեզ տեսել են լուսավոր, պայծառ, ուժեղ, պոզիտիվ մարդկանց և նրանք ձեր աչքերում տեսել են մեծ ապագա ունեցող երկիրը…Ահա սա է ամենակարևոր արդյունքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և արդյունքը ՝ Ձեր կատարած աշխատանքի…
Հայաստանը սկսվել է ընկալվել նաև որպես մարդկանց երկիր՝ ազատ, ստեղծագործող, պայքարող, հաղթող , հյուրընկալ մարդկանց երկիր… »,-նշել է Նիկոլ Փաշինյանը: