Տուժված տիկինը՝ «սրտից թույլ մարդկանց ՉԴԻՏԵԼ»

Ռիտա Սարգսյանը լավ է հիշում Շուշիի ազատագրումը․

— «Ռումբերից մեկը ընկել էր մեր հարևանի տան վրա: Ես բակում էի ու միանգամից տեսա ինչ-որ արյուն եմ զգում ինձ վրա, չեմ հասկանում, թե ինչ էր: Պատուհանները փշրվել են ու ես հասկացա, որ այդ փշուրներն են իմ վրա, ու այդ վերքերը այդ փշուրների վերքերն են: Սարսափելի էր․․․ Երևի եթե Ադրբեջանի առաջին տիկինն էլ ինձ նման զգար իր վրա այս ամենը, երևի այս պատերազմը վաղուց ավարտված կլիներ»:

Եռատոնի՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Ղարաբաղի բանակի ստեղծման օրն առաջին տիկնոջը հիշեցրինք՝ ազատամարտիկներից շատերը կենցաղային ծանր խնդիրներ ունեն, իրենց անապահով խավ են համարում, ինչին ի պատասխան Ռիտա Սարգսյանն ասաց․ —

«Դա արդեն ես չեմ որոշողը: Ոս ցավում եմ, իհարկե, որ դժվար է, հասկանում եմ, որ դժվար է, բայց երևի Ձեր հարցը ուղղեք Պաշտպանության նախարարություն: Ես միշտ նրանց հիշում եմ, ես ինքս էլ ինձ համարում եմ, թող անհամեստ չհնչի, ես էլ ամբողջ պատերազմի ժամանակ Ղարաբաղում եմ եղել, իմ վրա եմ զգացել դա ինչ է, իմ կաշվի վրա եմ զգացել, իմ երեխաների վրա եմ զգացել: Ու ես ինձ չեմ առանձնացնում նրանցից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ