Անասելի հուզիչ կատարում՝ նվիրված մայրերին. Ների՛ր ինձ, մա՛յր իմ

Սասուն Պասկևիչյանը մեր առանձնահատուկ երաժշտական ընկալում և գեղարվեստական բացառիկ ճաշակ ունեցող երգահաններից է։ 1958 թվականից նա սկսել է ստեղծագործել, ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները՝ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Պապին Պողոսյանը, Բելլա Դարբինյանը, Ռաիսա Մկրտչյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և այլք։

1980-2004 թվականներին ապրել է Լոս Անջելեսում։ Մինչև 1988 թվականը զբաղվել է լրագրությամբ՝ «Սևան» երկշաբաթաթերթի խմբագրի տեղակալ, «Ասպարեզ», «Նոր օր», «Մասիս», «Հայ կյանք», «Նոր կյանք» պարբերականների թղթակից։

1988 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը, որը գործել է մինչև 2004 թվականը։ Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ