«Մի օր պարզվեց` ինձ պետք է այրել հրապարակում…». Շուշան Պետրոսյան

2019 թվականը երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի համար նոր փորձություններով լի տարի էր, սակայն ինչպես ինքը` երգչուհին է նշում, յուրաքանչյուր փորձություն առավել ուժեղ է դարձնում մարդուն։

Արսեն Հայթյանի ԲառCode հեղինակային հաղորդաշարի` 2019–ի վերջին հյուրը երգչուհի, նկարչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն է։

Արսենն ու Շուշանը զրուցել են հույսերի ու հույզերի, դավաճանության ու հավատարիմ ընկերների, ֆեյքերի ու դրանց հակադարձման մասին։

Հիշեցնենք, որ 2016 թ.-ի հունվարի 11-ին Շուշան Պետրոսյանը հանրային հարթակում գրառում էր կատարել և վիրավորական ու սպառնալից արտահայտություններ հնչեցրել քաղաքացի Գայանե Շահինյանի հասցեին, որը ստացել էր հանրային հնչեղություն և բազմաթիվ լրատվամիջոցների կողմից անդրադարձ:

Գայանե Շահինյանը կարծիք էր հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են։ Նա ասել էր.

Ինչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ով է հասկանում, թե հիմա ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում: …Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: …բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ…

Տեսանյութը դիտեք ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ